Մատչելիության հղումներ

Երեկոյան և կեսգիշերին մոտ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ


Արխիվ

Երեքշաբթի օրը՝ ժամը 22-22:30-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ, հայկական կողմից տուժածներ չկան: Այս մասին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է. - «Կրակոցները եղել են գիշերը, 22:00-ից են սկսվել, մի պահ դադարել են, նորից շարունակվել են: Կրակել են հիմնականում հրաձգային զենքերից Կոթի, Բաղանիս գյուղերի, կրակային դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մայրուղու ուղղությամբ: Երկու դեպքերում էլ հայկական զինված ուժերի պատասխան կրակից հետո միայն դադարեցրել են կրակոցները», - մանրամասնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ կիրառվել են հիմնականում հրաձգային զենքեր՝ մինչև 14-14.5 միլիմետրանոց. - «Կորուստներ չունենք, գյուղերում, կարծեմ, տուժածներ չկան, բայց մանրամասներ չեմ կարող գյուղերից ասել, ընթացքում կճշտենք», - նկատեց նա:

Պատճառների մասին Հովհաննիսյանը զերծ մնաց մեկնաբանություն անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG