Մատչելիության հղումներ

Կիևում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներից հետո 26 մարդ է ձերբակալվել


Ուկրաինա - Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 17-ը դեկտեմբերի, 2019թ․
Ուկրաինա - Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները Գերագույն ռադայի շենքի մոտ, Կիև, 17-ը դեկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներից հետո 26 մարդ է ձերբակալվել:

Երեկ Կիևում մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրենքի: Ըստ ոստիկանության, դրանց մասնակցել է շուրջ 4,5 հազար մարդ:

Ցուցարարների մի խումբ փորձել է վրաններ տեղադրել Գրուշևսկու փողոցում: Ոստիկանության հետ բանակցությունները բախումների են վերածվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG