Մատչելիության հղումներ

Էրդողանը Եվրամիությունից 3 միլիարդ դոլար է պահանջում


«ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումը և Անկարային տրամադրի այն 3 միլիարդ դոլարը, որ նախատեսված է Թուրքիայի տարածքում պատսպարված սիրիացի փախստականների խնդիրները լուծելու համար», - ՄԱԿ-ի կողմից Ժնևում կազմակերպված Փախստականների համաշխարհային ֆորումի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահը:

«Մենք ձեռք ենք մեկնում հայրենիքը լքած Սիրիայի քաղաքացիներին: Այս պահին Թուրքիայի տարածքում շուրջ 5 միլիոն տեղահանված անձ է բնակվում: Նրանցից 3.7 միլիոնը սիրիացիներ են», - հայտարարել է Էրդողանը` պնդելով, որ փախստականների խնդիրները լուծելու համար Թուրքիան վերջին մի քանի տարիներին 4 միլիարդ դոլար է ծախսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG