Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը այս շաբաթ կմեկնի Ճապոնիա


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այս շաբաթ երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա: Դա Իրանի ղեկավարի առաջին այցը կլինի Ճապոնիա վերջին 20 տարիների ընթացքում:

«Դեկտեմբերի 20-ին նախատեսված են Հասան Ռոհանիի բանակցությունները Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ», - հաղորդում են ճապոնական աղբյուրները:

Ռոհանիի ուղևորությանը Տոկիո նախորդել է Ճապոնիայի վարչապետի` ամռանը կայացած պաշտոնական այցը Թեհրան: Աբեն դարձավ Ճապոնիայի առաջին վարչապետը, որ պաշտոնական այցով Իրան էր ժամանել դարի 70-ական թվականներից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG