Մատչելիության հղումներ

Զելենսկի․ Ուկրաինան և Ադրբեջանը պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունում է Ուկրաինայի նախագահ Իլհամ Ալիևին, Բաքու, 17-ը դեկտեմբերի, 2019թ․

«Ուկրաինան և Ադրբեջանը փոխադարձաբար պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հարցերում», - այսօր Բաքվում երկօրյա պաշտոնական այցի շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Միջագայնորեն ճանաչված սահմաններում մեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման առումով մենք մշտապես աջակցում ենք իրար: Առաջիկայում ևս շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG