Մատչելիության հղումներ

Die Welt. Թուրքիայից ԵՄ անցնող անօրինական ներգաղթյալների քանակը 2019-ին գերազանցել է 70 հազարը


Փախստականներ Թուրքիայում, արխիվ
Փախստականներ Թուրքիայում, արխիվ

Եվրամիության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի կազմած գաղտնի զեկույցի համաձայն, 2019 թվականին Թուրքիայի տարածքով եվրոպական պետություններ անցած անօրինական ներգաղթյալների քանակը կտրուկ աճել է: Այդ մասին հաղորդում է գերմանական Die Welt պարբերականը:

Թերթի տեղեկություններով՝ հունվարից դեկտեմբեր ժամանակահատվածում Թուրքիայի տարածքից ԵՄ պետություններ են անցել ավելի քան 70 հազար անօրինական ներգաղթյալներ: Նրանց ճնշող մեծամասնությունը` 67 հազարը, այս պահին գտնվում են Հունաստանում:

«2019 թվականին առաջին անգամ հունական կղզիներում գտնվող անօրինական ներգաղթյալների ընդհանուր թվաքանակը գերազանցել է 40 հազարը», - վկայակոչելով ԵՄ զեկույցը՝ գրում է Die Welt-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Թուրքիայից ԵՄ անցած ներգաղթյալների մեծ մասը աֆղանստանցիներ են և սիրիացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG