Մատչելիության հղումներ

Ըստ սենատոր Գրեհեմի՝ Աֆղանստանում ԱՄՆ զորախմբի կրճատման մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին


Աֆղանստան - ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Քաբուլում ասուլիսի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2019թ․
Աֆղանստան - ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Քաբուլում ասուլիսի ժամանակ, 16-ը դեկտեմբերի, 2019թ․

Չի բացառվում, որ արդեն այս շաբաթ Վաշինգտոնը հայտարարի Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերի զգալի կրճատման մասին: Քաբուլ այցի շրջանակում այդ մասին այսօր հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր զինակիցներից մեկը` հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Սպիտակ տունը կարող է հայտարարել Աֆղանստանում գտնվող ամերիկյան ստորաբաժանումների զինծառայողների թվաքանակը 12 հազարից մինչև 8 հազար 600-ի հասցնելու մասին: Դրա հետ մեկտեղ, Գրեհեմը հույս է հայտնել, որ հարևան Պակիստանը կարող է զորքերի դուրսբերմանը զուգահեռ քաղաքական ազդեցություն գործածել «Թալիբան»-ի ղեկավարության վրա:

«Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ եթե Պակիստանն ավելի մեծ ճնշում գործադրի «Թալիբան»-ի նկատմամբ, դա կարող է լրջորեն նպաստել հակամարտության կարգավորմանը», - նշել է ամերիկացի սենատորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG