Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, տեղումներ չեն սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-20-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների հետևանքով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG