Մատչելիության հղումներ

Պուտինը և Մերկելը քննարկել են ռուսական գազի մատակարարման հեռանկարները


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն այսօր հեռախոսով քննարկել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի դեպի եվրոպական պետություններ տարանցման հեռանկարները:

«Քննարկվել են ԵՄ էներգետիկ անվտանգությանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր` 2020 թվականի հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցման համատեքստում», - նշված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի տարածքով գազի տարանցման մասին պայմանագրի ժամկետը սպառվում է դեկտեմբերի 31-ին: Կիևը և Մոսկվան առայժմ նոր պայմանագիր չեն ստորագրել, բանակցությունները ռուսական «Գազպրոմի», ուկրաինական «Նաֆտոգազի» և Եվրամիության ղեկավար մարմինների միջև շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG