Մատչելիության հղումներ

Նախագահ. ՀՀ-ն արժևորում է կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հրավերով Դոհայում մասնակցել է հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին և ելույթով հանդես եկել ֆորումի լիագումար նիստին:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է գլոբալ աշխարհի զարգացման միտումներին՝ նշելով, որ ապագան հիմնված չի լինելու բնական ռեսուրսների վրա, այլ կրթության, արհեստական բանականության, նոր տվյալների կառավարման և տեխնոլոգիաների վրա։

«Այս նոր աշխարհում մեր երկիրը նույնպես առավելություն ունի: Դա ոչ միայն հազարամյակների մեր մշակութային ժառանգությունն է կամ մեր ծագումը, այլ այն, որ մենք մեծապես արժևորում ենք կրթությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները: Հայաստանը երկիր է, որն ունի շատ հստակ առավելություն՝ մենք փոքր ժողովուրդ ու պետություն ենք, սակայն գլոբալ ազգ ենք։ Աշխարհում ապրող հայերի թիվը չորսից հինգ անգամ գերազանցում է Հայաստանի հայերի թիվը։ Նրանք վերապրածներ են՝ մարդիկ, ովքեր կարող են փոխել իրենց կենսակերպը՝ իրավիճակին համապատասխան։ Նրանք լավ քաղաքացիներն են այն երկրների, որտեղ ապրում են։ Սա շատ կարևոր է Հայաստանի նախագահի համար՝ գիտակցել, որ հայերը տարբեր երկրներում իրենց դրսևորում են նույն կերպ, ինչպես իրենց սեփական երկրում։ Սա ուժ է, որը, հույս ունեմ, Հայաստանը կդասի այն փոքր երկրների շարքին, որոնք նաև հաջողակ են», - ասել է նախագահ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG