Մատչելիության հղումներ

Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ՝ փոխարինման դուրս գալով «Ռոմա»-ՍՊԱԼ խաղի վերջում


Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, որխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երեկ գոլի հեղինակ դարձավ «Ռոմա»-ի կազմում՝ փոխարինման դուրս գալով Իտալիայի Սերիա Ա-ի մրցաշարի ՍՊԱԼ-ի հետ հանդիպման ավարտից մոտ քառորդ ժամ առաջ:

Հռոմում անցկացվող հանդիպման հաշիվը 2:1 էր՝ հօգուտ դաշտի տերերի, և 83-րդ րոպեին հայ ֆուտբոլիստի խփած երրորդ գնդակն ամրապնդեց «Ռոմա»-ի հաղթանակը լարված պայքարում:

Հաղթանակից հետո «Ռոմա»-ն 32 միավորով առայժմ 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում: Առաջատարները 39-ական միավորով Միլանի «Ինտեր»-ը և Թուրինի «Յուվենտուս»-ն են, 33 միավորով երրորդ տեղում է Հռոմի «Լացիո»-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG