Մատչելիության հղումներ

Ֆրանսիան Սուրբ Ծննդյան տոներին կարող է մնալ առանց երկաթուղային տրանսպորտի


Ֆրանսիա - Բորդոյի դատարկ կայարանը, դեկտեմբեր, 2019թ․
Ֆրանսիա - Բորդոյի դատարկ կայարանը, դեկտեմբեր, 2019թ․

Արհմիություններն սպառնում են Սուրբ Ծննդյան տոնին Ֆրանսիան թողնել առանց երկաթուղային տրանսպորտի:​

Դեկտեմբերի 5-ին կենսաթոշակային բարեփոխումների դեմ Ֆրանսիայում սկսված անժամկետ գործադուլը կարող է գրեթե ամբողջությամբ արգելափակել գնացքների երթևեկությունը Սուրբ Ծննդյան նախաշեմին: Արհմիություններին երկայացուցիչներն ասել են, որ պատրաստ չեն զիջումների գնալ և համաձայնության գալ կառավարության հետ ֆրանսիացիների համար ամենակարևոր ընտանեկան տոներից մեկին ընդառաջ:

Իշխանությունները խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի խուսափեն «սև Սուրբ Ծննդից», սակայն պատրաստ չեն հրաժարվել բարեփոխումներից:

Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է պարզեցնել կենսաթոշակների համակարգը, որը ներկայիս դրությամբ կազմված է չորս տասնյակից ավելի տարբեր ծրագրերից: Արհմիությունները, մինչդեռ, ենթադրում են, որ բարեփոխման արդյունքում աշխատողները սահմանված 62 տարեկանից ավելի ուշ և ավելի քիչ փողով կանցնեն թոշակի:

XS
SM
MD
LG