Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը


Միացյալ Նահանգների դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը, արխիվ

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն:

Նախօրեին կայացած այս զրույցի ընթացքում ամերիկացի դիվանագետին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը` կապված Սենատի կողմից 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունման հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով ԱՄՆ դեսպանին Անկարայի պաշտոնական տեսակետը ներկայացվել է փոխնախարարի մակարդակով: Դեվիդ Սաթերֆիլդի հետ զրուցել է փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը:

XS
SM
MD
LG