Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը հաստատեց Թրամփին ներկայացվող մեղադրանքները


Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլեր, 13-ը դեկտեմբերի, 2019թ.

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը ուրբաթ երեկոյան` քվեների 23 կողմ 17 դեմ հարաբերակցությամբ պաշտոնապես հաստատեց այն երկու հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվելու նախագահ Դոնալդ Թրամփին:

Կոնգերսականների պնդմամբ, Միացյալ Նահանգների նախագահը չարաշահել է իր լիազորությունները ինչպես նաև խոչընդոտել է Կոնգրեսում իր պաշտոնանկության հիմքերի ուսումնասիրության գործընթացը: Երկու մեղադրանքներն էլ, ըստ դեմոկրատ կոնգերսականների, կարող են հիմք հանդիսանալ նախագահ Թրամփի իմփիչմենթի համար:

«Այսօր նշանակալի և տխուր օր է: Երրորդ անգամ ավելի քան 150 տարվա ընթացքում Ներկայացուցիչների տան իրավական հարցերի հանձնաժողովը քվեարկեց այն հոդվածների օգտին, որոնց հիման վրա ընթանալու է նախագահի պաշտոնանկության պրոցեսը», - նիստից հետո հայտարարեց Հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG