Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ


Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը, արխիվ, Վաշինգթոն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին և Անկարայի տեսակետն է հայտնել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման կապակցությամբ:

«1915 թվականի իրադարձություններին առնչվող փաստաթղթի հարցով մենք մեր նախարարություն ենք կանչել դեսպանին: ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը տվյալ բանաձևի վերաբերյալ մեր արձագանքն է փոխանցել»,- ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքաիայի ԱԳ նախարարության մի անանուն պաշտոնյա:

XS
SM
MD
LG