Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահին մեղադրում են սպանության մեջ


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Կոյ-Տաշ գյուղում զրուցում է լրագրողների հետ, արխիվ:
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Կոյ-Տաշ գյուղում զրուցում է լրագրողների հետ, արխիվ:

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին ներկայացրել են անվտանգության ծառայության գնդապետ Ուսենբեկ Նիյազբեկովին հրազենով սպանելու մեղադրանք:

Ղրղըզստանի ներքին գործերի նախարար Կաշկար Ջունուշալիևը հայտարարել է, որ ըստ դատահրաձգաբանական ստուգման արդյունքների, գնդապետին սպանել են դիպուկահարի հրացանից, որը գրանցված է Ատամբաևի անունով:

Ընդհարումը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 7-ին Կոյ-Տաշ գյուղում, որտեղ գտնվում է Ատամբաևի առանձնատունը:

Ղրղըզստանի անվտանգության ուժերը պաշարել էին առանձնատունը պաշտոնավարման օրոք բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու և սպանություններ ծրագրելու մեջ կասկածվող Ատամբաևին ձերբակալելու համար:

Ատամբաևին օգոստոսի 8-ին ձերբակալել են: Նա այդ օրը խոստովանել է, որ առանձնատանը միայն ինքն է զենք ունեցել, և ինքն է այն կիրառել:

XS
SM
MD
LG