Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Բացահայտվել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը:

Մասնավորապես, ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ԱԱԾ-ից փոխանցված տվյալների հիման վրա այս տարվա սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:

Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG