Մատչելիության հղումներ

Ամերիկացիները սառեցրել են բանակցությունները թալիբների հետ


ԱՄՆ դիվանագետ Զալմայ Խալիզադը, արխիվ: 2019
ԱՄՆ դիվանագետ Զալմայ Խալիզադը, արխիվ: 2019

Ամերիկայի Միացյալ Նահանգները միառժամանակ սառեցրել է բանակցությունները Թալիբանի ներկայացուցիչների հետ:

Դա տեղի է ունցել այն բանից հետո, երբ թալիբները գրոհի են ենթարկել Աֆղանստանում Բագրամի ամերիկյան ռազմակայանը:

Դեկտեմբերի 11-ին թալիբները հարձակում են նախաձեռնել, ինչի արդյունքում զոհվել է 2 աֆղանստանցի խաղաղ բնակիչ, և վիրավորվել է ավելի քան 70 մարդ, այդ թվում` 5 վրացի խաղաղապահ:

Բանակցությունները միառժամանակ դադարեցնելու մասին հաղորդել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ և բանագնաց, ծագումով աֆղանստանցի Զալմայ Խալիզադը:

XS
SM
MD
LG