Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հաստատեց կլիմայի համաձայնությունը


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բրյուսել, 13 դեկտեմբերի, 2019թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Բրյուսել, 13 դեկտեմբերի, 2019թ.

Լեհաստանն առայժմ չի միանում համաձայնագրին:

Եվրամիությունը կլիմայի հարցով գագաթնաժողովում համաձայնեցրել է ընդհանուր ծրագիրը, որին սակայն չի միացել Լեհաստանը:

Արևելյան Եվրոպայի երկրները հայտարարել են, որ անցումային շրջանում ունեն լրացուցիչ ֆինանսավորման կարիք, քանի որ իրենց տնտեսությունները պատրաստ չեն կարճ ժամանակաշրջանում ամբողջությամբ հրաժարվել ածուխից:

«Շատ դժվար բանակցություններ էին, հաջողվեց բացառություն ապահովել Լեհաստանի համար: Լեհաստանն իր ճանապարհով պետք է հասնի վնասակար արտանետումների չեզոքացմանը»,- ասել է վարչապետ Մատեուշ Մորավիեցկին:

Եվրոպական միության նպատակն է մինչև 2025 թվականը հաստատել «կլիմայական չեզոքություն» և վերացնել բոլոր արտանետումները:

«Մենք ուզում ենք Եվրոպան դարձնել կլիմայի չեզոքության առումով առաջին մայրցամաքը, մենք գիտակցում ենք, որ նպատակը բարդ է, տարբեր երկրներ գտնվում են տարբեր ելակետային վիճակներում»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Եվրոպական միության լիդերների համոզմամբ, առաջիկա ամիսներին Լեհաստանը կկարողանա վերլուծել բոլոր փաստաթղթերը և միանալ համաձայնագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG