Մատչելիության հղումներ

Ադրբեջանում նշում են Հեյդար Ալիևի մահվան 16-րդ տարելիցը


Ադրբեջանում այսօր նշում են նախկին նախագահ Հեյդար Ալիևի մահվան 16-րդ տարին: Առավոտից փակվել են նրա հուղարկավորման վայրը՝ պատվո ծառուղի տանող ճանապարհները: Այնտեղ Ալիևի արձանով, գրանիտապատ գերեզման է կառուցված մեծ տարածքի վրա:

Առաջինը իր հոր շիրիմին է այցելել ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը ու նրա ընտանիքի անդամները: Այնուհետև ծաղիկներ, պսակներ են դրել կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, պետական հաստատությունների ղեկավարները: Հետո ճանապարհը բացվել է Ադրբեջանի շարքային քաղաքացիների համար:

Հեյդար Ալիևի հետ կապված միջոցառումները Ադրբեջանում նշվում են մեծ հանդիսությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG