Մատչելիության հղումներ

Ռուսաստանի միակ ավիակրի՝ «Ադմիրալ Կուզնեցով»-ի վրա հրդեհ է բռնկվել


«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը, արխիվ

Ռուսաստանի միակ ավիակրի՝ «ԱդմիրալԿուզնեցով»-ի վրա այսօր հրդեհ է բռնկվել: Ըստ հաղորդագրությունների՝ հրդեհը հավանաբար բռնկվել է ավիակրի բեռնատար մասում, որտեղ եռակցման աշխատանքներ են կատարվել:

Ավիակիրը վերանորոգման էր կանգնած Սևերոդվինսկի նավահանգստում: Ութ մարդ տարհանվել է նավից, նրանցից երեքը վիրավոր են: Մեկ մարդ դեռ համարվում է անհետ կորած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG