Մատչելիության հղումներ

Պերուում թմրանյութ տեղափոխող սուզանավ է կալանվել


Սուզանավ, արխիվային լուսանկար
Սուզանավ, արխիվային լուսանկար

Պերուի իշխանությունները հայտնել են, որ ռազմածովային ուժերի և ափամերձ պաշտպանության ծառայության անցած շաբաթ իրականացրած գործողության արդյունքում հայտնաբերվել ու կալանվել է թմրանյութ տեղափոխող սուզանավ:

Սուզանավում 2 տոննա կոկաին կար: 4 մարդ է ձերբակալվել՝ Կոլումբիայի 2 քաղաքացի, 1 մեքսիկացի ու 1 էկվադորցի:

Նարկոմաֆիան սկսկել է ավելի ակտիվորեն օգտագործել սուզանավերը թմրանյութեր տեղափոխելու համար: Նրանք վարձատրում են նավաշինական ձեռնարկությունների մասնագետներին իրենց համար ոչ մեծ սուզանավեր գծագրելու համար:

2 շաբաթ առաջ Իսպանիայի ափեի մոտ էր նարկոմաֆիայի սուզանավ հայտնաբերվել՝ 3 տոննա կոկաինով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG