Մատչելիության հղումներ

Առանց տեղումների եղանակը կպահպանվի, օդի ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առավոտյան ժամերին հատկապես ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ՝ 50-100 մետր հորիզոնական տեսանելիությամբ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով բեռնատարների համար փակ է: Որպես այլընտրանքային է սահմանվել Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG