Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը Բագրատաշենի անցակետում հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ


ՊԵԿ-ի կողմից առգրավված բջջային հեռախոսներ, արխիվ
ՊԵԿ-ի կողմից առգրավված բջջային հեռախոսներ, արխիվ

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ. Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ: Արդյունքում, ինչպես նշված է ՊԵԿ տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնին հաղորդագրությունում, վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` Apple, Samsung և այլ տեսակի:

Որպես թաքստոց են օգտագործվել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանն ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Փաստի առթիվ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG