Մատչելիության հղումներ

Կանադայում հաջողությամբ իրականացվել է էլեկտրական օդանավի առաջին փորձնական թռիչքը


Էլեկտրական օդանավ, արխիվային լուսանկար
Էլեկտրական օդանավ, արխիվային լուսանկար

Կանադայում ջրի մակերեսից օդ բարձրացած հիդրոպլանի թռիչքը պատմական է համարվում: Առաջին անգամ օդանավը որևէ վառելիք չի օգտագործել. այն առաջին էլեկտրական օդանավն է:

Էլեկտրական շարժիչով օդանավի դեկտեմբերի 10-ին կատարած առաջին թռիչքը հնարավոր դարձավ «Harbour Air» և «MagniX» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ: Այդ ընկերությունների ներկայացուցիչները փորձնական թռիչքի մասին ասել են, թե այն մեծ քայլ է ավիացիայի ոլորտում:

«Հիմա մեկնարկեց իրական էլեկտրական հեղափոխությունը», - ասել է «MagniX» ընկերության գործադիր տնօրեն Ռոյ Գանզարսկին:

Էլեկտրական շարժիչներով օդանավերի զարգացումը ավիաընկերություններին կօգնի զգալիորեն կրճատել ծախսերը և գործնականում զրոյին մոտեցնել վառելիքի արտանետումները:

«Harbour Air» ընկերությունը հույս ունի 2022 թվականին էլեկտրական օդանավերով ուղևորափոխադրումներ կատարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG