Եզակի օձ՝ երկգլխանի կոբրա է հայտնաբերվել Հնդկաստանի արևելքում գտնվող Էկարուխի գյուղում:
Ավելի քան մեկ մետր երկարությամբ օձին տեղացիները «հեռադիտակ» անունն են տվել, օձին կաթով կերակրում են ու հրաժարվում են հանձնել կենդանաբաններին, պնդելով, թե երկգլխանի կոբրայի հայտնվելը իրենց գյուղում առասպելական նշան է: