Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ՆԳ նախարարի, պակիստանցի ոստիկանի ու ևս 18 անձանց նկատմամբ


Ռուսաստան - Ոստիկաններ Չեչնիայում, արխիվ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չեչնիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ասլան Իրասխանովի, Պակիստանի ոստիկանության մի ներկայացուցչի ու ևս 18 անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ:

Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ Իրասխանովը ներգրավված է մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, մասնավորապես, «ըստ հավաստի տեղեկությունների, պատասխանատու է 27 մարդու մահապատժի ենթարկելու համար՝ առանց պատշաճ դատական քննության»: Իրասխանովի և նրա ընտանիքի անդամների մուտքն ԱՄՆ արգելվել է:

Ռուսաստանի կառավարությունը չի ձեռնարկում համապատասխան քայլեր՝ պատժելու պաշտոնատար անձանց, որոնք ներգրավված են առանց դատ ու դատաստանի մահապատիժներ իրականացնելու, խոշտանգումների և մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների մեջ, նաև նշված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG