Մատչելիության հղումներ

Ալժիրում երկարատև ազատազրկման են դատապարտել երկու նախկին վարչապետերին


Ալժիրի քաղաքացիները բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ են պահանջում, արխիվ, Ալժիր:
Ալժիրի քաղաքացիները բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ են պահանջում, արխիվ, Ալժիր:

Ալժիրում կայանալիք նախագահական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ դատարանը երկարատև ազատազրկման է դատապարտել պետության երկու նախկին վարչապետերին:

Ահմեդ Քուահյան, ով նախկինում 4 անգամ է զբաղեցրել վարչապետի պաշտոնը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, իսկ 2 անգամ վարչապետ աշխատած Աբդելմալիկ Սելալը 12 տարով է ազատազրկվել:

Նախկին վարչապետերը մեղադրվել են կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով: Երկուսն էլ հերքում են մեղադրանքը:

Ալժիրում ամիսներ տևած քաղաքացիական անհնազանդության արդյունքում նախկին վարչակարգը հրաժարական է ներկայացրել: Սակայն, ընդդիմությունը պնդում է, որ երկրում լուրջ տեղաշարժ չի ակնկալում, քանի որ նախագահության թեկնածու առաջադրված 5 քաղաքական գործիչները սերտորեն կապված են նախկին ռեժիմի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG