Մատչելիության հղումներ

Չեխիայում տղամարդը հիվանդանոցում 6 մարդ է սպանել և ինքնասպանություն է գործել


Տղամարդը համալսարանական հիվանդանոցում մարդկանց է սպանել և անձնասպան է եղել, Օստրավա, 10 դեկտեմբերի, 2019թ.
Տղամարդը համալսարանական հիվանդանոցում մարդկանց է սպանել և անձնասպան է եղել, Օստրավա, 10 դեկտեմբերի, 2019թ.

Մի 42-ամյա տղամարդ Չեխիայում՝ Օստրավա քաղաքի հիվանդանոցում վեց մարդ է սպանել, ապա հրազենով ինքնասպան է եղել:

Չեխիայի ներքին գործերի նախարար Յան Համաճեկի փոխանցմամբ, ոստիկանները փորձել են բուժօգնություն ցույց տալ այդ տղամարդուն, սակայն նա իր վրա արձակած կրակոցից ծանր վնասվածք է ստացել և մահացել է:

«Այս պահին մեր ունեցած տվյալներով զոհվել է 6 մարդ, ևս 3-ը վիրավորվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող հայտնել», - ասել է նախարարը:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներ են այդ տղամարդուն դրդել հանցագործության և ինքնասպանության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG