Մատչելիության հղումներ

Նուր-Սուլթանում եռակողմ բանակցություններ Սիրիայի հարցով


Սիրիա - Փախստականների ճամբար Իդլիբի շրջանում, հոկտեմբեր, 2019թ.
Սիրիա - Փախստականների ճամբար Իդլիբի շրջանում, հոկտեմբեր, 2019թ.

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի պատվիրակների բանակցությունների 14-րդ փուլը:

Ղազախստանի արտգործնախարարության խոսնակ Այբեկ Սմադյարովն ասել է, որ երեք երկրների բանագնացներն արդեն ժամանել են Նուր-Սուլթան:

Օրակարգում Սիրիայում 8 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորումն է: Բանագնացները քննարկելու են ետպատերազմական սահմանադրության նախագծի, քաղաքական անցումային շրջանի, անվտանգության և փախստականների վերադարձի ու վերաբնակեցման խնդիրները:

Այս ձևաչափով երեք պետությունների դիվանագետների և փորձագետների առաջին քննարկումներն անցկացվել են 2017 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG