Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի արհմիությունները աննախադեպ հզոր գործադուլի կոչ են արել


Ֆրանսիա - Գործադուլը Փարիզի մետրոյի ուղևորների համար լուրջ բարդություն է ստեղծել, 10-ը դեկտեմբերի, 2019թ.
Ֆրանսիա - Գործադուլը Փարիզի մետրոյի ուղևորների համար լուրջ բարդություն է ստեղծել, 10-ը դեկտեմբերի, 2019թ.

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները: Տրանսպորտի աշխատակիցներից շատերը գործադուլ են հայտարարել: Ավտոբուսների երթուղիների մեծ մասը չի գործում:

Ֆրանսիայի արհմիությունները հանրային սեկտորի աշխատակիցներին կոչ են արել աննախադեպ հզոր գործադուլ անցկացնել:

Ֆրանսիացիները նախագահ Էմանյուել Մակրոնից և կառավարությունից պահանջում են չեղարկել կենսաթոշակների համակարգի բարեփոխման օրինագիծը:

Անցած շաբաթ Ֆրանսիայում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 800 հազար մարդ:

Արհմիությունները գործադուլին միանալու կոչով դիմել են երկաթուղու աշխատողներին, ինչպես նաև բժշկական և կրթական ոլորտների ծառայողներին:

XS
SM
MD
LG