Մատչելիության հղումներ

Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը


Ռուսաստան - Յուրի Լուժկովը իր «Այսպես էլ ապրել չի կարելի» գրքի շնորհանդեսի ժամանակ, Մոսկվա, մարտ, 2012թ․

Կյանքի 84-րդ տարում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետի շրջապատում:

Աղբյուրը հայտնել է, որ Լուժկովը մահացել է Եվրոպայում: Այլ մանրամասներ նա դժվարացել է փոխանցել:

Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992 թվականի հունիսից մինչև 2010-ի սեպտեմբեր, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնանկ արեց «վստահության կորստի» պատճառաբանությամբ:

Հրաժարականից հետո Լուժկովը բիզնեսով էր զբաղվում Կալինինգրադի մարզում, նրա կինը՝ գործարար Ելենա Բատուրինան, տեղափոխվել էր Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG