Ֆինլանդիայում այսօր խորհրդարանում երդմնակալությունից հետո 34-ամյա Սաննա Մարինը կդառնա աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը:
Մարինը Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից է, արդեն ունի քաղաքական փորձ, զբաղեցրել է Տրանսպորտի և հաղորդակցության նախարարի պաշտոնը: Նա կոշտ և ուղղախոս գործչի համբավ ունի:
Մի քանի օր առաջ Անտտի Ռիննեն ստիպված եղավ հրաժարական տալ Ֆինլանդիայի վարչապետի պաշտոնից՝ ստի համար մեղադրվելուց հետո և երկրում «փոստային գործադուլի» հետ կապված: