Մատչելիության հղումներ

Ռուսական ստորաբաժանումները մուտք են գործել Ռաքքա


Սիրիա - «Իսլամական պետություն»-ից ազատագրված Ռաքքայի փողոցներից մեկում, արխիվ
Սիրիա - «Իսլամական պետություն»-ից ազատագրված Ռաքքայի փողոցներից մեկում, արխիվ

Սիրիայում գործող ռուսական ստորաբաժանումները այսօր մուտք են գործել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին կենտրոն Ռաքքա քաղաք: Այս մասին, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանը Ռաքքայի օդանավակայանի տարածքում ավիաբազա էր հիմնել` այդտեղ վերատեղակայելով Սիրիայում տարածքում գործող ռազմական ուղղաթիռների մի մասը:

Մինչև նախագահ Դոնալդ Թրամփի` Սիրիայից ԱՄՆ ստորաբաժանումների դուրսբերման որոշման հրապարակումը Ռաքքայի ավիաբազայում տեղակայված էին ամերիկյան ռազմաօդային ուժերի զինծառայողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG