Վրաստանում ծնված, այժմ Նյու Յորքում բնակվող նկարիչ Դավիթ Դաթունան դարձել է արվեստի աշխարհում վերջին օրերի տեղի ունեցած գլխավոր սկանդալի հեղինակը:
Վրացի նկարիչը կիրակի օրը Մայամիի ամենահայտնի պատկերասրահներից մեկում ոչնչացրել է իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Կատակերգուն» գործը, որն իրենից պատին փակցված բանան էր ներկայացնում: Դավիթ Դաթունան պարզապես կերել է իտալացու ստեղծագործությունը, որը նախորդ շաբաթ վաճառվել էր 120 հազար դոլարով:
Դաթունան իր գործողությունը որպես պերֆորմանս է որակել` վերնագրելով այն «Քաղցած նկարիչը»: