Մատչելիության հղումներ

Վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագծերի փաթեթն ընդունվեց ամբողջությամբ


Երթևեկության վերահսկման տեսախցիկ Երևանում, արխիվ

Ազգային ժողովն այսօր քվեների 57 կողմ, 35 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների և լրացումների ու կից օրինագծերի փաթեթով, որը մշակել է Կառավարությունը, նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում արձանագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից հանվում են տուգանային միավորներ։

Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր սեպտեմբերին:

Recommended

XS
SM
MD
LG