Մատչելիության հղումներ

Պուտինն ու Լուկաշենկոն ինտեգրման բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիս չեն տվել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 7-ը դեկտեմբերի, Սոչի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, 7-ը դեկտեմբերի, Սոչի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում շաբաթ օրը շարունակվել է ավելի քան 5 ժամ:

Բանակցությունների ավարտից հետո մամուլի ասուլիս չի անցկացվել: Լրագրողների մոտ է դուրս եկել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը և հայտնել, որ վիճելի մի շարք հարցեր հաջողվել է լուծել, մյուսները կքննարկվեն փորձագիտական մակարդակով:

Պուտինի ու Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը անցկացվելու է դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկում են երկու երկրների ինտեգրումը խորացնելու հարցերը:

Այսօր լրացավ միութենական պետություն ստեղծելու Ռուսաստանի և Բելառուսի միջև 1999 թվականին ստորագրված համաձայնագրի 20-ամյակը: Այդ կապակցությամբ Պուտինը ուղերձ է հղել Լուկաշենկոյին:

XS
SM
MD
LG