Մատչելիության հղումներ

Հայաստանի 16 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են


արխիվ
արխիվ

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:

Ինչպես հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 19 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 36 տեխնիկական սարքավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG