Փոթիից Քոբուլեթի ուղևորվող վրացական ձկնորսանավը տեղ չհասած խորտակվել է: Անձնակազմի ութ անդամներին փրկել է մոտիկ գտնվող մի նավ:
Փրկվածներից մեկը «Գրուզիա օնլայն» կայքին պատմել է, որ գիշերը նավը հարվածել է ինչ-որ բանի, պարզվել է դա ծառ է, որի պատճառով պատռվածք է առաջացել ու սուզվել: Նավի վրա 30 տոննա բեռ կար: Հաղորդվում է, որ դա հին նավ էր: