Իտալական խոշորագույն UniCredit բանկը հայտարարել է, որ մինչև 2023 թվականը Եվրոպայում 500 մասնաճյուղ է փակելու, որի հետևանքով 8000 աշխատակից կորցնելու է աշխատանքը: UniCredit-ի մշակած 4-ամյա ծրագրով բանկը ցանկանում է զգալիորեն կրճատել իր ծախսերը:
Իտալիայի «Բանկերի աշխատակիցների ինքնավար ընկերակցության» տվյալներով, երկրի հիմնական 9-ը բանկերը, ներառյալ UniCredit-ը, 2012-ից սկսած մոտավորապես 35 հազար աշխատակից են կրճատել:
Բանկային համակարգում կրճատումների միտումը զգացվում է ամբողջ աշխարհում, սակայն հատկապես Եվրոպայում դա ավելի ցայտուն է արտահայտվում: Վիճակագրությունը վկայում է, որ 2019-ին բանկային համակարգի 70 հազար աշխատակից կորցնելու է գործը՝ 80 տոկոսը Եվրոպայում: