Մատչելիության հղումներ

Կանցլեր Մերկելն այցելեց Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մազովիեցկին այցելեցին Օսվենցիմի (Աուշվիցի) համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր, 6 դեկտեմբերի, 2019թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մազովիեցկին այցելեցին Օսվենցիմի (Աուշվիցի) համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր, 6 դեկտեմբերի, 2019թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մոռավիեցկին այսօր հարգանքի տուրք եմ մատուցել Օսվենցիմի (գերմաներեն՝ Աուշվիցի) համակենտրոնացման ճամբարում զոհված անմեղ մարդկանց հիշատակին:

Դա Մերկելի առաջին այցն է Օսվենցիմ Գերմանիայում կանցլերի պաշտոնը 14 տարի զբաղեցնելու ընթացքում:

Կանցլերը Գերմանիայի կառավարության անունից 60 միլիոն եվրո է փոխանցել Օսվենցիմի հուշահամալիրը պահպանող հիմնադրամին:

«Օսվենցիմը Լեհաստանում է, բայց 1939 թվականի հոկտեմբերին այն գրավել է գերմանական ռեյխը, ուստի Աուշվիցը Գերմանիայում էր և գերմանական համակենտրոնացման ճամբար էր: Ինձ համար շատ կարևոր է նշել այդ հանգամանքը, անվանել նրանց, ովքեր կատարել են հանցանքը, և մենք՝ գերմանացիներս, նույնպես դրա զոհերն ենք»,- ասել է Մերկելը:

Նա կոչ է արել բոլոր միջոցներով պայքարել հակասեմիտականության դեմ: Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ապրող 3 միլիոն 200 հազար հրեաներից ավելի քան 3 միլիոնը սպանվել է համակենտրոնացման ճամբարներում, դա պատերազմի տարիներին սպանված 6 միլիոն հրեաների մոտ կեսն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG