Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր այցելել է Դոնեցկի շրջան, որտեղ հանդիպել է զինծառայողներին: Դոնեցկի շրջանի մեծ մասը գտնվում է ռուսամետ անջատականների հսկողութան տակ:
Առաջիկա օրերին Զելենսկին «Նորմանդյան» ձևաչափով հանդիպման ընթացքում բանակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Շատ կարևոր հանդիպումներից օրեր առաջ ինձ համար շատ կարևոր է նաև ձեզ հետ հանդիպել, ձեզ՝ զինվորների, ովքեր ամեն օր նայում են թշնամու աչքերի մեջ, խիզախ զինվորներ, ովքեր պաշտպանում են երկրի արևելքը: Ես վերստին համոզվեցի, որ մեր զինծառայողները պատրաստ են դիմագրավել ցանկացած մարտահրավեր»,- ասել է Զելենսկին:
«Նորմանդյան» ձևաչափով հանդիպումներին մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի զեկավարները:
Այդ ձևաչափթով առաջիկա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Փարիզում: