Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ զորախումբ ուղարկել Մերձավոր Արևելք


Sea Hawk ուղղաթիռներ փոխադրող Abraham Lincoln ավիակիրը Հորմուզի նեղուցում, 19-ը նոյեմբերի, 2019թ.
Sea Hawk ուղղաթիռներ փոխադրող Abraham Lincoln ավիակիրը Հորմուզի նեղուցում, 19-ը նոյեմբերի, 2019թ.

Տարածաշրջանում Իրանից բխող վտանգները դիմագրավելու համար Միացյալ Նահանգները կարող է լրացուցիչ մի քանի հազար զինծառայող ուղարկել Մերձավոր Արևելք:

Պաշտպանության նախարարի տեղակալ Ջոն Ռուդը երեկ Կոնգրեսում ասել է, որ Պենտագոնում մեծ մտահոգությամբ են հետևում Իրանի գործողություններին:

Փոխնախարարը, ով Պենտագոնում քաղաքականության հարցերն է տնօրինում, հստակ չի նշել, թե քանի զինծառայող կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք, սակայն ասել է, որ այդ թեմայով The Wall Street պարբերականի հայտնած 14 հազար զինծառայողների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այդ թիվը ոչ ճիշտ է անվանել նաև նախարար Մարկ Էսպերը: Մի անանուն պաշտոնյա մամուլին փոխանցել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելք կգործուղի լրացուցիչ 5-7 հազար զինծառայող:

Այսօրվա դրությամբ Մերձավոր Արևելքում տեղակայված է մոտ 14 հազար ամերիկացի զինծառայող: Լրացուցիչ ուժեր ուղարկելու ժամկետը դեռ հայտնի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG