«Վրաստանի հետ պատերազմի մեկնարկը և կենսաթոշակային բարեփոխումները», - Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի համոզմամբ՝ դրանք են եղել իր պաշտոնավարման երկու ամենադժվարին որոշումները:
Ռուսաստանի կառավարության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր ռուսական երկու տասնյակ հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցի ընթացքում: Մեդվեդևի խոսքով՝ Վրաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումն անխուսափելի էր:
«Դա պատասխան էր ագրեսիային», - նշել է Ռուսաստանի վարչապետը: