Մատչելիության հղումներ

Արա Վարդանյանը 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել


«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյան, արխիվ
«Հայաստան համահայկական հիմնարդամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյան, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց կալանքի տակ գտնվող Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ «Ազատության»-ը փոխանցեց Արա Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նա նշեց, որ Արա Վարդանյանն ազատության մեջ կլինի գրավի՝ դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցումից անմիջապես հետո։

Հիշեցնենք, անցած տարվա հուլիսին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Վարդանյանին՝ պնդելով՝ վերջինս խոստովանել է, որ հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Անցած տարի Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել: Օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ նա հաղորդագրություն էր տարածել, որում ներողություն էր խնդրում ժողովրդից, «Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից»:

XS
SM
MD
LG