Մատչելիության հղումներ

Աֆղանստանում սպանվել են ճապոնական մարդասիրական կազմակերպության ղեկավարն ու ևս 5 մարդ


Աֆղանստան - Հարձակման հետևանքով վիրավորված ճապոնացի բժշկին տեղափոխում են հիվանդանոց, Ջալալաբադ, 4-ը դեկտեմբերի, 2019թ․
Աֆղանստան - Հարձակման հետևանքով վիրավորված ճապոնացի բժշկին տեղափոխում են հիվանդանոց, Ջալալաբադ, 4-ը դեկտեմբերի, 2019թ․

Աֆղանստանի արևելքում՝ Ջալալաբադ քաղաքում, այսօր հարձակման են ենթարկվել ճապոնական ոչ կառավարական մարդասիրական կազմակերպության անդամները:

Նրանց ավտոմեքենայի վրա անհայտ զինյալի արձակած կրակոցների հետևանքով վեց մարդ է զոհվել, ներառյալ Ճապոնիայի քաղաքացի: Դոկտոր Նակամուրան «Խաղաղության ճապոնական բժշկական ծառայության» ղեկավարն էր:

Նա Աֆղանստան էր ճամփորդել կազմակերպության ծրագրի մոնիթորինգ իրականացնելու նպատակով: Ծանր վիրավորված բժիշկը մահացել է հիվանդանոցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG