Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Բաքվում կմասնակցեն ՏՐԱՍԵԿԱ-ի նիստերին


Բաքու, Ադրբեջան, արխիվ
Բաքու, Ադրբեջան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հայաստանյան պատվիրակությունը կգործուղվի Ադրբեջան՝ մասնակցելու Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին:

Պատվիրակության կազմում են լինելու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը և Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության ու զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազնաուրյանը։

Ժողովը նախատեսված է դեկտեմբերի 4-7-ը Բաքվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG