Մատչելիության հղումներ

Ուկրաինայում գործարար պատգամավորի 3-ամյա որդու սպանության գործով երկու երիտասարդ է ձերբակալվել


Ուկրաինա - Հարձակման ենթարկված ավտոմեքենան դեպքի վայրում, Կիև, 1-ը դեկտեմբերի, 2019թ․
Ուկրաինա - Հարձակման ենթարկված ավտոմեքենան դեպքի վայրում, Կիև, 1-ը դեկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է 18 և 19 տարեկան երիտասարդների, ովքեր կասկածվում են պատգամավորի և գործարարի մանկահասակ երեխայի սպանությանն առնչություն ունենալու մեջ:

Հանցագործությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին: Երբ Կիևի մարզային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլը դուրս էր գալիս իրեն պատկանող ռեստորանի տարածքից, նրա ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթերի հետևանքով մեքենայում գտնվող 3-ամյա որդին՝ Ալեքսանդրը հրազենային վիրավորում է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել:

Ուկրաինայի իրավապահները հնարավոր են համարում հանցագործության անձնական, քաղաքական կամ բիզնեսի հետ կապված դրդապատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG