Մատչելիության հղումներ

Ղազախստանում ավտովթարի հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 22-ը հոսպիտալացվել է


Ավտոմայրուղի Ղազախստանում, արխիվ
Ավտոմայրուղի Ղազախստանում, արխիվ

Ղազախստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ առնվազն 8 մարդ է զոհվել այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ավտովթարի արդյունքում: Հաղորդվում է, որ 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը շրջվել է սառցակալած մայրուղու վրա և դուրս եկել երթևեկելի հատվածից: Ոստիկանության տվյալներով՝ 22 ուղևոր գտնվում է հիվանդանոցում:

Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ղազախստանը համարվում է ավտովթարների թվով «առաջատար» հինգ երկրներից մեկը: Վթարների հիմնական պատճառներից է ճանապարհների անսարքությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG