Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան և մյուսի վիրավորվելու փաստով քրգործ է հարուցվել՝ երկու և ավելի անձանց սպանության փորձի հոդվածով


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը

Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում այսօր պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով գործը հարուցվել է երրորդ կայազորային քննչական բաժնում, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG